Ճիշտ են ասում, որ համարժեքության կորուստը քաղաքական գործիչների ամենամեծ փորձանքն է։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվացել, որ հիմա իր վարկանիշն այնքան բարձր է, որ եթե ոստիկանության կամ ԱԻՆ մեքենաներից հակահամաճարակային կանոնները հնչեն իր ձայնով, քաղաքացիներն ավելի շատ են ականջալուր լինելու դրանց։ Չեմ ուզում ստել ու չեմ ուզում նաև՝ ոմանք Փաշինյանին ստեն․ չկա նման բան, ավելի ուղիղ ասեմ՝ Փաշինյանի ձայնը նույնիսկ նյարդայնացնում է մարդկանց, որոնցից ոմանք անգամ բացահայտորեն արտահայտում են իրենց էմոցիաները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: