Ռեժիմը խուճապի մեջ է:

Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն-ազգանունը չի ընդգրկվել ցուցակում, և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:

Ինձ հասած լուրերի համաձայն՝ օրվա իշխանությունները, մասնավորապես՝ Կրթության, գիտության և այլնի նախարարը հանձնարարել է համալսարանի իր դրածոներին ամեն ինչ անել, որ իմ ղեկավարած կենտրոնի կողմից առաջադրված թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ՝ լավ իմանալով, որ քվեաթերթիկում հայտնվելու դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու հավանականությունը մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել