Ուրեմն ունենք փաստ` ոստիկանը և մեկ անհասկանալի անձ (քաղաքացիական հագուստով) քաշքշում են քաղաքացուն, ուժով բերման ենթարկում, իսկ մենք առաջին հերթին որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, հետո նաև որպես քաղաքացի, բարձրաձայնում ենք այդ մասին կամ ամբիոնից կամ սոցիալական ցանցի միջոցով։ Մեզ հակադարձում են, թե էդ ի՞նչ աղբյուրներից եք օգտվում կամ ասում` նախապատմությունը չգիտեք։

Տվյալ պարագայում կարևոր չէ բովանդակության տարածման աղբյուրը, քանի որ կա անբեկանելի փաստ` քաղաքացիական հագուստով անձի միջամտություն, այլ ոչ ոստիկանի` իր աշխատանքային լիազորությունների իրացում։

Դադար տվեք յուրաքանչյուր բարձրաձայնվող խնդիր մանիպուլացնելուց։ Մեզանից հասնում է փնտրել, գտնել խնդիրները, բարձրաձայնել դրանք, առաջարկել լուծումներ, որոնք դուք չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել, ձեր պարտավորությունն է ճշտել և դրանց տալ լուծումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել