Անկառավարելի փորափքանքը պատմության ամենահայտնի բռնապետերից մեկի՝ Ադոլֆ Հիտլերի և սեղանի շուրջ գտնվող նրա հյուրերի ամենամեծ խնդիրներից մեկն էր: Այդ մասին վկայում են բժշկական փաստաթղթերը, որոնք հայտնվել են ԱՄՆ-ում և վաճառքի հանվել պատմությանը վերաբերող աճուրդներից մեկի ժամանակ:

Համաձայն այդ փաստաթղթերում արված գրառումների՝ Հիտլերը պարբերաբար ընդունում էր մինչև 28 տարատեսակ դեղամիջոցներ, որպեսզի կարողանա զսպել գազերը: Այդ դեղամիջոցների թվում էին նաև թունավոր ստրիխնին և կոկաին պարունակողները, որոնք ֆյուրերին անձամբ խորհուրդ էր տվել նրա անձնական բժիշկը՝ Թեոդոր Մորելը: Ֆյուրերը, ինչպես նաև Մորելը, այդ նյութի մեծ սիրահար էին:

Բժշկական զեկույցները նաև ցույց են տալիս, որ Հիտլերը պարբերաբար «մաքրող հոգնաների» կարիք է ունեցել, որոնք պատրաստվել են երիցուկից: Համարվում էր, որ երիցուկը ոչ միայն լուծում էր խնդիրը, այլև վերացնում էր սթրեսը:

Հիտլերին «օգնում էին» ևս մեկ, բավականին արտասովոր հարցում: Իբր թե նրա լիբիդոն՝ սեքսուալ բնազդների էներգիան բարձրացնելու համար նրան ներարկում էին ցլի սպերմատոզոիդներ: Իրականում անձնական կյանքում դա նրան այնքան էլ չէր օգնում, քանի որ բռնապետը, ինչպես հայտնի է, մշտապես միայնակ էր քնում: Օրգանիզմում ևս բացասական փոփոխությունների հետևանք էր դարձել այդ միջոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել