Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի մեկնաբան Ռասսել Մաերսը հայտարարել է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ծրագրերը  հօդս են ցնդել կորոնավիրուսի համավարկի պատճառով:

Հարրիի  կյանքը վերածվել է «գիշերային մղձավանջի»: Հարրին ու Մեգանը արքայական պարտականությունների սկանդալային հրաժարումից  հետո տեղափոխվեցին Լոս Անջելես՝ մեծ  հեռանկարներով ու ծրագրերով: Մտադիր էին բացել իրենց բարեգործական հիմնադրամը, գումար վաստակել հանրային ելույթներով, Մեգանը երազում էր վերադառնալ կինո: Բայց առայժմ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նրանց բոլոր երազանքները մնացել են օդում կախված:

Բացի այդ, Հարրին չի կարողանում համապատասխան զբաղմունք գտնել իր համար օտար երկրում:  Նա անգամ զանգահարել է բրիտանական  ավիացիա և խնդրել առայժմ թողնել իրեն ղեկավարի պաշտոնում, թեև որոշել էր հրաժարվել նաև այդ տիտղոսից:

Արքայական ընտանիքի լրագրողի կարծիքով՝ Հարրին ստիպված կլինի հաշտվել ընտանիքի հետ: Բացի այդ, ամուսինները ֆինանսական խնդիրներ ունեն: Նրանք առանձնատան համար վճարում են 20 մլն ֆունտ սթերլինգ, իսկ պահակախմբի համար՝ օրական 7 հազար ֆունտ սթերլինգ: Նրանց  ծախսերն առայժմ հոգում է Արքայազն Չարլզը, սակայն դա չի կարող հավերժ շարունակվել: Նրանք պետք է ինքնուրույն սկսեն վաստակել:

Մաերսը պատմել է, որ Հարրին ծանր հոգեբանական վիճակում է, և անգամ սրվել են նրա հոգեկան խնդիրները: Ինչ վերաբերում է Մեգանին՝  նա սպասում է, թե երբ պիտի վերանան սահմանափակումները, որ անկաշկանդ օգտվի ազատությունից և սկսի նկարահանվել ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել