Shantnews.am-ը գրում է․

Աշխարհում համարյա կրկնակի ավելացել է համակարգչային խաղերի օգտատերերի թիվը, հաղորդում է Yonhap գործակալությունը: 2020 թվականի սկզբից համակագչային խաղերի ակտիվ օգտատերերի թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Մարդիկ սկսել են այդ խաղերով զբաղվել այնքան, որքան մինչև կարանտինը զբաղվում էին շաբաթ-կիրակի օրերին:  84 տոկոսով ավելացել է հեռախոսով խաղացողների թիվը:

Տեսախաղերի վաճառքի թիվը ևս ռեկորդային ցուցանիշ է գրանցել` համավարակով պայմանավորված: Իսկ Ճապոնիայում, օրինակ, գեյմերների համար հատուկ մահճակալներ են տեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել