Ժամանակին Նիկոլը խոսում էր պադավապետությունից։ Բա որ ըտենց սկզբունքային մարդ ես, բա «պատերազմի» ժամանակ 10 մլն կտան ու թաղապետին պադավատ կառնե՞ն:
Թայֆաբազ իշխանությանը թողես՝ ամեն օր կասեն՝ կորոնավիրուսը «պատերազմ» է, և պետք է ամբողջ ուժերով պայքարել դրա դեմ: Բա որ այդպես է, բա ինչո՞ւ եք «պատերազմական» իրավիճակում բյուջեից փող հատկացնում 10 մլն դրամ ու Դավիթաշենի թաղապետի համար պադավատ գնում: Դուք մատների արանքով եք նայում ամեն ինչին ու հաշվի չեք առնում, որ այդ նույն թաղամասում այս «պատերազմի» օրերին կան բազմաթիվ ընտանիքներ, ովքեր հացի փող չունեն և չեն կարողանում կերակրել իրենց երեխաներին: Ի դեպ, այս ամենը պաշտոնական հայտարարություն է, որը կա քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի էջում:
Գրեթե բոլորն էլ համաձայն են, որ երկիրը գտնվում է «պատերազմական» իրավիճակում, այ հենց դրա համար էլ գիտակից հասարակությունը պահանջում է, որ այս թայֆաբազ իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ հեռանա, քանի որ բոլոր փաստերն ու ապացույցներն առկա են, որ նրանք տանուլ են տվել ամեն ինչ և չեն կարողանում պայքարել վարակի դեմ և իրենց այդ չկարողությամբ երկիրը տանում են դեպի անդունդ: