Ինչպես արդեն գրել էի, այսօր իրանցի ուսանողների փոքրաթիվ մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները Հայաստանի իշխանություններին կոչ են արել վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու կապակցությամբ ընդունած որոշումը:
Թեմայի կարևորությանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության հարցին ավելի վաղ անդրադարձել եմ մեկ այլ գրառման մեջ (https://www.facebook.com/robert.markarian/posts/10207440693291763), սակայն վերջին ակցիայի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում երկու ընդգծում կատարել:
Նախ՝ այն, որ սա առնվազն վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի եզակի ակցիաներից է:
Ինչ վերաբերում է մասնակիցների փոքր թվին, պիտի հիշենք, որ գործ ունենք ոչ թե ԱՄՆ-ի կամ եվրոպական մի երկրի հետ, որտեղ կարելի է ցանկացած ժամանակ սեփական նախաձեռնությամբ բողոքի ակցիա կազմակերպել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության, որտեղ հենց այնպես ու առանց նախապես ՆԳ նախարարության ու անվտանգության այլ կառույցների թույլտվությունն ստանալու չի կարելի նման, նույնիսկ փոքրաթիվ հանրահավաք անցկացնել, այն էլ՝ մեկ այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց: