Միքայել Պողոսյանի տուֆտածի կապակցությամբ։
Ես համաձայն եմ էն կարծիքի հետ, որ սա ատելության քարոզի ինքնաբուխ պոռթկում չէր, այլ իշխանական պատվեր։
Առհասարակ ինչա՞ էսօր ընկած Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքում։
1․ Արատավոր շրջան - Նիկոլը ամեն ինչ անումա, որ հնարավորինս շատ մարդ իր հետ կապված լինեն հանցավոր կապերով։
2․ Մարդկանց իրար դեմ հանել - Նիկոլը մարդկանց, հանրության տարբեր շերտերին իրար դեմ թշնամացնելու ունիկալ տաղանդ ունի։ Եվ ատելության քարոզի հիմնական նպատակներից մեկը այդ իրար թշնամացնելն է։ Նախկինների դեմ ատելության քարոզը դեռ մի կողմ, հիշեք Էջմիածնից հիվանդ կնոջ դեպքը, հիշեք վերջերս լուսանկարների ֆլեշմոբը։
3․ Պաշտոնական լիազորություններ և լծակներ - ինքը կարա առավոտ զարթնի ու իրա դասարանցուն ոստիկանապետ նշանակի։ Որ դասարանցին իր հրահանգները խելոք կատարի։
4․ «Թալանածը» վերադարձնելու խոստում - մեր միամիտ հանրությունը տնտեսությանը մասին իր պրիմիտիվ պատկերացումներով ոչ միայն դեռ հավատում է, թե նախկինները Հայաստանից տասնյակ միլիարդավոր դոլլարներ են թալանել, այլև հավատում է, որ Նիկոլը դրանք հետ կբերի։
5․ Ստեր ու մանիպուլյացիաներ - հեռու չգնանք, 100 փաստերը։
6․ 1-2 խոշոր սեփականատերեր։
Վերջ, սա է Նիկոլի իշխանության ողջ գործիքակազմը։ Այլ բան չկա․ ոչ էլիտաների, ոչ ուժայինների, ոչ թաղային հեղինակությունների, ոչ հանրության լայն շերտերի աջակցություն։