Երկրները տարբեր մոդելներ էին մշակում Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, երկրների մեծ մասը մշակեցին կարանտնային մոդելը, տներում փակվում, գործի չեն գնում, պետությունը փոխհատուցում է մարդկանց ֆինանսական կորուստները. ապա հետզհետե սահմանափակումները մեղմացնում են։ մի մասը մշակեց հնարավորինս շատ տեստեր անելում մոդելը, որ բացահայտեն բոլոր վարակակիրներին ու կանխեն հիվանդության տարածումը։
Երեք ամսվա ընթացքում մոդելները սկսեցին արդյունքներ տալ, համաճարակը գնալով նվազեց, էն երկրներում, ուր կառավարությունները առավել խիստ ու հետևողական են ու շարունակում են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդությունը վերացավ։ Օրինակ, Հոնկոնգում համաճարակը վերացել է, սակայն նրանք չեն թուլանում, երկիր մտնող բոլոր անձանցից կորոնավիրուսի տեստ են վերցնում, որ կրկին չբռնկվի համաճարակը։
Մի քանի երկրներ այլ մոդելներ մշակեցին, որ կարանտին չէր մտցնում, սակայն կարգ էր սահմանում որ քաղաքացիները 1,5-2մետր հեռավորություն պահպանեն, մյուս կողմից շարունակում աշխատեցնել տնտեսությունը, այսինքն բաց էին բոլոր հիմնակրներն, տրանսպորտն ու ռեստորանները։ Այն համոզումը կար, որ եթե նույնիսկ շատ թվով մարդիկ վարկվեն, կստեղծվի հանրային իմուինիտետային պատնեշ և այսպիսով կհաղթահարվի հիվանդությունը։ Այս մոդելի ջատագովն էր Շվեդիան, որ սկզբից հպարտանում էր իր մոդելով, ապա խոստովանում որ ձախողվել է, քանի որ վարկավածների 10տկոսը մահացավ, իսկ իմունիտետ ձեռք բերեց ընդամենը 7 տոկոսը։
Հայաստանը այն հազվագյուտ երկիրն է որ մոդել չունի, կամ էլ ունի մի մոդել՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական շահը և առողջական վիճակը։
Այսպես, Փաշինյանը մարտի սկզբում, երբ տարբեր երկրներում համաճարակը կյանքեր էր հնձում, հայտարարում էր՝ Կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է քան h1n1 գրիպը, թե կորոնավիրուսը ում շունն է ու բազմամարդ հանրահավանքներ անում, որ ՍԴ դատավորներին հանելու հանրաքվեն անցկացնի, բայց մեկ էլ հասավ, որ համաճարակը այնպես է տարածվում, որ հանրաքվե չի կարող անել, և արտակարգ դրություն մտցրեց, քանի որ միակ ձևը հանրաքվեն հետաձգելու արտակարգ դրություն մտցնելն էր։
Ապրիլի 20֊ին երբ արդեն 24հոգի մահացել էր կորոնավիրուսից, Փաշինյանի խելքը ՍԴ֊ն էր, ասում էր. « Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ»։
Բայց քանի որ ինչպես տեսանք, խնդիրը միայն հանրաքվեն հետաձգելն էր, խիստ միջոցառումներ չարվեցին, և համաճարակը չնվազեց ինչպես այլ երկրներում կարանտինի շնորհիվ էր նվազում։ Այսուհանդերձ, կայուն էր, օրական վարկավածների թիվը չէր անցնում 150֊ից։ Եվ երբ անհրաժեշտ էր խստացումներ մտցնելով նվազեցնել վարակի տարածումը, վարչապետի ժլատությունը բռնեց, առանց էն էլ չկամորեն, կարծես լավություն անելով չնչին փոխհատուցումներ էր տալիս, տալիս հետ ուզում, թե իրար մեջ բաժանեք, խոստանում կոմունալների պարտքերը հետաձգել, հետո խոտումը դրժում՝ թե վճարեք, ու մարդկանց անլույս ու անգազ թողնում, ու որպեսզի էլ ոչ մի կոպեկ չբաժանի, մայիսի 4֊ին բացեց հիմնարկները և համաճարակը թափով բռնկվեց։
Եվ այն պահին, երբ օրական մահերը աճում էին, Փաշինյանը զբաղված էր քաղաքական հակառակորդների վրա քրեական գործեր սարքելով, ՍԴ֊ի հանրաքվեն չեղարկելու օրենք հանելով ու մոգոնելով ՍԴ դատավորներին հեռացնելու այլ տարբերակներ։ Բայց եթե դու համաճարակը չես նկատում, համաճարակն է քեզ նկատում, ու մեկ էլ Փաշինյանն ամբողջ ընտնիքով վարկվեց, հասկացավ որ կորոնավիրուս կա, ու կատաղած սկսեց մեղադրել ժողովրդին՝ ֆբ պատին մարդկանց լուսանկարներ դնելով՝ տեսեք թե ովքեր են մեղավոր որ ինքն ու ընտնիքը վարակվել են, ու ամբոխի թիրախ դարձրեց նրանց, սկսեց հարկադրել քաղաքացիներին, որ դիմակներ կրեն ու տարածություն պահեն, և էն աստիճան իրեն կորցրեց որ դիմակ չկրելու համար ասֆալտին փռել տվեց մարդուն։ ինչո՞ւ այդպես դաժան, քանր որ ամեն անդիմակ մարդու մեջ իր ընտնիքը վարակողի էր տեսնում։
Հետո, ընտնիքով սկսում են հիվանդությունից լավանալ, ու Փաշինյանը որոշում է, որ ճիշտը վարկավելն է, ասում է թե ինչքան շատ մարդ վարկվի էնքան շուտ պրոբլեմը կլուծվի։ Այսօր արդեն հայտարարեց թե ընտնիքի անդամների տեստերի պատասխանը բացասական է և դուխով գնաց Նորքի ինֆենկցիոն հիվանդանոց մտահոգություն ցուցադրելու։
Եթե Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը հիվանդությունը ծանր տաներ, նրա կատաղության սահմանները ավելի էին լայնանալու, դրուժիննիկները ոստիկաններին հետևները գցած բնակարաններ էին ներխուժելու և պարկետին փռեին բոլոր նրանց ովքեր տանը դիմակ չեն կրում։
Հայկական համաճարակային մոդելն է՝ գյադեք էս կողմ գյադեք էն կողմ, գյադեք կորոնավիրուսն ում շունն է, էկեք հանրահավաքի։ Վայ չէ, գյադեք վարկավեցի, էս ի՞նչ բերիք գլխիս, էս ո՞վ էր՝ դո՞ւ, դե լուսանկարդ դնեմ, գյադեք խայտառակ արեք սրանց, գյադեք չէ, կորոնավիրուս կա, դիմակ դրեք, թե չէ ասֆալտին կփռեմ։ Վայ գյադեք, տեսաք ինչ թեթև տարանք, բոլորս բուժվել ենք, կարաք բոլորդ վարակվեք։