Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Արման Սարգսյանն ազատվեց Ոստիկանության պետի պաշտոնից: Նրան փոխարինում է Վահե Ղազարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: Արտակ Դավթյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից, նրան փոխարինում է Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.


Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.


Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.


Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել