ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովն իմ հարսնացուն չեն, ոչ էլ ձեր փեսացուն։
Նրանց հետ մենք չենք ամուսնացել կամ հավատարմության երդում տվել։
Նրանք ընդամենը մեզ մոտ՝ ՀՀ քաղաքացիներիս մոտ, 4-5 տարով աշխատանքի են ընդունվել։ Մեկը՝ վարչապետ, մյուսը՝ նախարար, երրորդը՝ ընդիմադիր պատգամավոր, չորրորդը՝ գյուղապետ։

Մենք այս երկրի փայատերերն ենք, իսկ նրանք՝ մեր աշխատողները։
Լավ կաշխատեն՝ 4-5 տարով կերկարաձգենք աշխատանքային պայմանագիրը։ Վատ կաշխատեն՝ չենք երկարաձգի, նոր աշխատող կվարձենք։

Իսկ այս ընթացքում լավ արարքների համար կգովենք, կխրախուսենք, վատ արարքների համար կկշտամբենք, մինչև անգամ կհայհոյենք։

Բայց սա չի նշանակում, որ մե՛կ նալին ենք խփում, մե՛կ մեխին։ Չի նշանակում, որ կա՛մ պիտի տրվենք մերկանալով, կա՛մ պիտի հրաժարական պահանջենք ու ապահարզան։
Ոչ։ Ես գործատու եմ։ Ես գիտեմ՝ ինչքան դժվար է լավ աշխատող գտնելը։ Գիտեմ, որ չկան իդեալական կադրեր, չկան անթերի մարդիկ։ Ու գիտեմ նաև, որ դրսի միլիարդեր տղերքից կան այնպիսիք, ովքեր ուզում են խլել իմ փայն ինձանից, դնել իրենց աշխատողին ու ինձ մատ-ոռ թողնել։
Ճիշտ այնպես, ինչպես 90-ականներին բոլորիդ վաուչերները, սեփականության սերտիֆիկատներն առան ու ձեզ թողին ձեռնունայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել