Shantnews.am-ը գրում է․

Բժիշկ Մայքլ Հերշել Գրեգերը կանխատեսում է, որ հաջորդ համավարակը կարող է պայմանավորված լինել թռչնաբուծական տնտեսություններից ծագած վարակով, հայտնում է  News-medical.net-ը: Նրա կարծիքով՝ կան մի շարք արդյունավետ միջոցներ, որոնք ապագայում թույլ կտան կանխել վիրուսային համավարակները: Առանց այդ միջոցների հաջորդ համավարակը 100 անգամ ավելի ծանր կլինի, քան COVID-19- ը:

Գրեգերը մեղադրում է թռչնաբուծական տնտեսություններին ամեն ինչի համար, որտեղ հավերին պահում են միմյանց շատ մոտ, ինչն իդեալական միջավայր է թռչունների շրջանում վիրուսների վերարտադրության և մուտացիայի համար:

H5N1 վիրուսը հեշտությամբ տարածվում է թռչունների միջև, ինչը նշանակում է, որ այն կարող է տարածվել ամբողջ աշխարհում: Վիրուսը հիմնականում կապվում է թռչունների շնչուղիներում առկա գալակտոզային ընկալիչին: Մարդկանց մոտ այդ ընկալիչները գործնականում բացակայում են և հանդիպում են  միայն թոքերի խորքում: Սա նշանակում է, որ վիրուսը հեշտությամբ չի կարող փոխանցվել հազի և փռշտոցի միջոցով: Այնուամենայնիվ, մուտացիաները կարող են փոխել ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել