Լավ, էսքան ապազգային ու դավաճան դեմք որտեղի՞ց մեր ես մի թիքա երկրում:
Հասարակության և ամբոխի տգիտության մասին, որը կարող է վերածվել լրբության, երբ մի քանի տգետներ իրար գլխի են հավաքվում, ժամանակին խոսել են բազմաթիվ խելամիտ մարդիկ, այդ մասին իր կարծիքն է հայտնել նաև Հ. Թումանյանը` միաժամանակ ընդգծելով մեր հասարակություն մեջ գերիշխող անազնվությունն ու կեղծ հակումները...
Երբ մտնում ես վիրտուալ տիրույթ, այս անմիտ հիստերիկան, այս փոխադարձ վիրավորանքները միայն մի բան են մատնանշում` այս հասարակությունը ոչ թե կործանված է, որովհետև կործանվելու համար գոնե պետք է գոյություն ունենալ, այլ նման բան այս երկրում գոյություն չունի: Լավ, ո՞նց են մարդիկ ապրում աղբի մեջ, ոնց են գիշերը հանգիստ քնում, երբ դրանց բերանից միայն աղբ է թափվում... Պարզ է, որ ամեն ինչի համար մեղավոր և պատասխանատու են ներկա իշխանությունները, բայց հենց «հասարակության» մեջ գերիշխող սովորույթներն են ձևավորում իշխանական հակումներն ու ձգտումները...
Հ.Գ. ... անհրաժեշտ է... հասարակության տականքներին թույլ չտալ գլուխ բարձրացնել:
Անդրկովկասի ներքին գործերի մինիստրին, 1918թ.:
...շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքի, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու ...
Հ.Թումանյան