Պարետատան համակարգային փլուզումն այլևս քննարկման թեմա էլ չի…
Առանց հապաղելու երկիրը պետք է մեկ ամսով փակել: Պետք է խստացնել կարատինը, փակել բոլոր հիմարկները: Երկու շաբաթով անգամ պետք է արգելել մեքենաների երթևեկությունը:
Միայն պետք է աշխատեն փոքր և միջին չափի մթերային խանութներն ու դեղատները:
Պետությունը պետք է ապահովի մարդկանց 1 ամիս տանը մնալու մինիմալ ծախսերը: Պետք է սառցվի կոմունալների և վարկերի վճարումները:
Երկրի ղեկավարությունը պետք է օգնույթյան խնդրանքով դիմի Ռուսաստանին, Չինաստանին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպական երկրներին:
Պարետատան ղեկավար պետք է նշանակվի կամ անձամբ վարչապետը, կամ էլ որևէ ուժային կառույցի ղեկավար, ասենք ՊՆ փոխնախարար կամ Շտաբի պետ:
Այլևս հապաղելու ժամանակ չկա:
ՀԳ - այն ինչ ուրիշ երկրներն արեցին մարտին դուք գոնե հունիսին արեք: Մարդկանց մեղադրելով, ֆեյսբուքում մուտիլովկաներ անելով, ներքին ու արտաքին թշնամիներ փնտրելով, պառակտումը խորացնելով հեռու չեք գնա: Ամոթ ունեցեք: