Այսօրվա դրությամբ շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին, բայց հնարավորուն չկա նրանց հոսպիտալացնելու : Այս մասին հայտարարեց Նիկոլը` ավելացնելով, թե չի սպասել , որ քաղաքացիները չեն հավատա կորոնավիրուսի գոյությանը: Վարչապետի պաշտոնը խայտառակող անձը այդպես էլ չգիտակցեց , որ երբ ստում էր , թե մենք փողի և միջազգային օգնության խնդիր չունենք, տնտեսությունը աննախադեպ աճ է գրանցում, ֆինանսական պահուստային ֆոնդը աննախադեպ ծավալների է հասել և այսպես շարունակ ` գալու է մի օր, և սուտը բացահայտվելու է: Բացահայտվեց, հիմա արդեն դժգոհում է քաղաքացիներից, թե չեն հավատում վիրուսի գոյությանը, անլուրջ են վերաբերվում, հիվանդանոցներում տեղ չկա, հնարավորություն չկա բժշկական օգնություն տրամադրել: Սրանում նույնպես Նիկոլն է մեղավոր իր հակասական և անլուրջ հայտարարություն ներով և քարոզարշավներով: Վարչապետի պաշտոնը խայտառակողը այսուհետ ևս մեղադրելու է բոլորին` բացի իրենից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: