Արսեն Թորոսյանը հանրությանն ավետում է, որ տրիաժով այսուհետ կզբաղվի ոչ միայն Նորքի ինֆեկցիոնը, այլև այրվածքաբանության ինստիտուտը։
Ով չգիտի՝ տրիաժը տխրահռչակ բժշկական սորտավորումն է, երբ որոշում են, թե ում են բուժում առաջնահերթ, ում՝ ոչ, իսկ ում թողնում են, որ մեռնի։
Այսինքն՝ Հայաստանում այն արդեն կիրառվում էր, ու հիմիկվանից դրանով նաև այրվածքաբանության ինստիտուտում կզբաղվեն։
Իսկ տակը հպա՜րտ քաղաքացիները շնորհակալություն են հայտնում։ Սպասիբը տավառիշու Ստալինու զա շասլիվըե դետստվը։
Ի դեպ, տրիաժի ռիսկի մասին ձեր խոնարհ ծառան զգուշությամբ ակնարկել էր դեռ մարտի 13-ին (տես մեկաբանություններում)։ Բարդ բան չէր, ճիշտն ասած, քանի որ Իտալիայում այդ պահին արդեն անցել էին բժշկական սորտավորման։ Մոտ 1-2 շաբաթում այդ պրակտիկային այս կամ այն չափով, պաշտոնապես կամ կիսապաշոտնապես անցան նաև Շվեյցարիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան։