Որոշ երկրներում կորոնավիրուսով վարկման դեպքերի թիվն աճում է կարանտինի թուլացմանը զուգահեռ: Մարդիկ պետք է շարունակեն պահպանել նախազգուշական միջոցառումները, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները:
«Ինչ վերաբերում է (դեպքերի թվի) աճին, ապա, այո՛, մենք նկատել ենք ամբողջ աշխարհի երկրներում։ Ես չեմ խոսում բառապես Եվրոպայի մասին, երբ կարանտինը մեղմացվել է, երբ սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները թուլանում են, մարդիկ երբեմն դա հետևյալ կերպ են ընկալում. «Լավ, ամեն ինչ ավարտվեց»»,- Ժնևում ՄԱԿ ճեպազրույցում ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը:
«Ոչ մի բան չի ավարտվել: Ոչ մի բան չի ավարտվել, քանի դեռ ամբողջ աշխարհում վիրուսը չի անհետացել»,- ասել է նա:
Հարիսը ԱՄՆ-ում ցույցերի մասնակիցներին նաև կոչ է արել ցույցերի ժամանակ նույնպես նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել: