Օրվա վերջին ժամերին դիտելով իշխանության ներկայացուցիչների բազմաթիվ գրառումներ՝ հասկանում եմ, որ Նիկոլը և գործող իշխանությունները տենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն, և որ բոլորին պատերազմ հայտարարելը երկիրը ղեկավարելու լավագույն միջոցը չէ։ Ասածս ի՞նչ է։ Հասարակությանը սովորեցնել «ազգի թշնամիներ» փնտրել ու ստեղծել ճանապարհ դեպի ոչ մի տեղ, մեղմ ասած, սխալ է։
Պետության գլխավոր գործառույթներից է կոնֆլիկտների հաշտեցումը, իսկ նրանք կարծես թե անում են ամեն ինչ տարբեր խավերի միջև առանց այդ էլ լուրջ անտագոնիզմը, ատելությունը, չարությունը, ստելը էլ ավելի խորացնելու համար։
Հ.Գ. Ո՛չ ղեկավարությունը, ոչ էլ հասարակությունը չգիտեն՝ ինչ են ուզում։ Բա հետո՞...
Հասարակության և մտավորականության տգիտությունն ապշեցուցիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել