Ընդդիմախոսներին ֆեյքերի միջոցով հայհոյելը, սուտ ու կեղծիք տարածելը Նիկոլի ամենօրյա գործն է, որն իրականացվում է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետի միջոցով։ Նպատակը շատ պարզ է՝ ստեղծել տպավորություն, թե ով քննադատում կամ իր համաձայնությունն է հայտնում իշխանության այս կամ այն որոշման մասով կամ բարձրաձայնում է իշխանության ձախողումների մասին, ուրեմն նախկին է, պիցցայակեր է, հակահեղափոխական է, իշխանություններին չեն թողնում աշխատել, խանգարում են, և որ ամենակարևորն է, ստեղծել տպավորություն, իբր իշխանությունն ունի բարձր վարկանիշ, գրեթե բոլորը հավատում և սրբացնում են Նիկոլին։
Մինչև վերջին ամիսները ֆեյքերի միջոցով մարդկանց լռեցնելը հիմնականում հաջողվում էր, բայց դա չէր կարող երկար հաջողվել, քանի որ շատերը նկատում էին հայհոյող էջերի ֆեյք լինելը՝ նկար, ընկերներ չունենալը և այլն, ուստի գործադիր ֆեյքապետը ստիպված էր անցնել իրական էջին նման ֆեյքերի ստեղծմանը, որոնցից մեկն էլ Ռեգինա Փրազյան (https://www.facebook.com/regina.prazyan.5) ֆեյքն է, որի նկարները վերցված են Սոֆիկո Սամխարաձե (https://vk.com/sofiko99) իրական էջից։ Այս ֆեյք էջի միջոցով տարածվում է ապատեղեկատվություն, վիրավորանք տարբեր ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, իսկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասով՝ առանձնահատուկ։ Gonews.am, Hay good, Media blog news և նմանատիպ ֆեյքերի ՊՈԱԿ-անման «լրատվականներ» էլ ողողում են ֆեյսբուքյան էջերը։
Նշածս ֆեյքը մեկն է այն բազմաթիվ ֆեյքերից, որոնց միջոցով Նիկոլը խաբում կամ փորձում է խաբել «հպարտ» քաղաքացիներին։
Հ.Գ Փաստերով ներկայացրեցի Regina Prazyan էջի ֆեյք լինելը, ում ընկերների ցանկում կա սա, առաջարկում եմ հեռացնել, իսկ Մովսիսյան Հովիկին հիշեցնեմ գողինն ու ... 40 օր լինելու ասացվածքը: