
Tert.am-ը գրում է․
Մինեապոլիս քաղաքի North Central University համալսարանում մեկնարկել է Ջորջ Ֆլոյդի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցում են Մինեսոտան ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգ III-ը, ով սևամորթների իրավունքների համար պայքարող Լյութեր Քինգի ավագ որդին է:
Ինչպես հաղորդում է CNN-ը, հրաժեշտի արարողությանը ներկայացել է նաև Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը, որին նկատել են Ֆլոյդի դագաղի մոտ ծնկի իջած լաց լինելիս:
Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ են ժամանում արարողությանը, իսկ ներկաներն աղոթք են անում Ֆլոյդի հոգու հանգստության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/06/04/Floyd-memorial/3308083
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել