Armenpress.am-ը գրում է․

Ամերիկյան Firefly Aerospace ընկերության Alpha կրող հրթիռը պայթել Է Կալիֆոռնիայում նրա արձակումից մի քանի րոպե անց: Այդ մասին կազմակերպությունը հաղորդել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձրանալու առաջին փուլի ժամանակ տեղի Է ունեցել արտահաստիքային իրադրություն, որի արդյունքը դարձել Է հրթիռի կորուստը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ հրթիռի արձակումն իրականացվել Է ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» բազայում սեպտեմբերի 2-ին ժամը 18:59-ին (Երեւանի ժամանակով 06:59-ին):

Դա եղել Է Alpha-ի առաջին փորձնական թռիչքը, որն ընկերությունը համարում Է «ոչ մեծ արբանյակների բուռն կերպով աճող շուկայի» համար նախատեսված:

Spaceflight Now պորտալի տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի Է ունեցել արձակումից 2,5 րոպե անց:

Firefly Aerospace ընկերությունը մտադիր Է ավելի ուշ պատմել միջադեպի հանգամանքների մասին: Իսկ առայժմ կազմակերպությունն զբաղվում Է տեղի ունեցածի մասին տեղեկատվություն հավաքելով:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ի եթերում փորձագետը ենթադրել Է, թե ԱՄՆ-ի զինվորականները որտեղ են օգտագործելու «Երկաթե գմբեթը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել