Այսօր իմացանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին։ Վերջին երկու տարիներին վարչապետը հպարտանում էր բյուջեի մուտքերի աննախադեպ աճով։ Այսինքն ՊԵԿ նախարարն արդյունավետ է աշխատել։ Հրաժարականի հետ միասին Դավիթ Անանյանը նույնպես շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։
Եթե հավատանք երկու հրաժարական տված պաշտոնյաների ղեկավարած գերատեսչությունների աշխատանքների դրական գնահատականներին,իսկ բացասական՝ որևէ մեկի կողմից չի հնչել, նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, ապա «հպարտ» հանրության համար անհասկանալի են մնում այս հրաժարականները։
Հետաքրքրական է, որ Հայաստանի Քաղ․Ավիացիան տապալած կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու առողջապահական համակարգը կոլապսի մատնած, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողած, մարդկանց սորտավորող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլև «լուրջ» դեմքերով «մասնագիտական» մտավարժանքներ են անում ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=886886791810674&id=100014680840236
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել