Սերժ Սարգսյանին երբ ձեր կարճ ուղեղով համեմատում եք Նիկոլի հետ, ապա պատրաստ եղեք, որ պատասխանը փաստերով ստանալու եք:
Սարգսյան Սերժը Իսկանդերով ու Սմերչով էր սպառազինում մեր ԶՈՒ-ն, իսկ Նիկոլը՝ Հորդանանի ավազների մեջ փտած սպառազինությունն է ներկում և վրան գրում աննախադեպ:
Սարգսյան Սերժը համաշխարհային տնտեսական կրիզիս և H1N1 էր հաղթահարում, իսկ Նիկոլը Covid-ի դեմ պայքարն է ձախողել, և դեռ միջազգային սկանդալներն են այցելելու մեր հանրապետությանը:
Սարգսյան Սերժի ժամանակ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի դեպքում բանակցում են փուլային տարբերակով՝ զորքերի դուրսբերում, ադրբեջանցիների վերադարձ, ստատուս Ադրբեջանի կազմում:
Սարգսյան Սերժի ժամանակ Հայաստանը սև ցուցակում չի հայտնվել, իսկ Նիկոլի ժամանակ մեր քաղավիացիան ներառեցին սև ցուցակի մեջ և այնպիսի երկրների հետ, որ խոսքերն ավելորդ են:
Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվե՜լ ու թվել, բայց այսքանով սահմանափակվենք: Եթե պետք է շարունակեք պետականամետին համեմատել խեղկատակի հետ, ապա խորհուրդ կտամ ձեզ էլ համեմատեք դռան դիմացը դրվող փալասի հետ:
Եվ ամենակարևորը հիշեք մի բացարձակ ճշմարտություն․ ձեր չստացված երազանքների համար Սերժ Սարգսյանից մի բողոքեք: Ինչպես ասաց Նիկոլը, եթե ինքը մեղավոր է, ապա մեղավոր եք դուք: