Ինչպես պատրաստել դարչինով բլիթներ

Կաթը տաքացնել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր ու մի տուփ խմորիչ, խառնել: Ծածկել սրբիչով ու թողնել 10-15 րոպե: Երբ խմորի վրա պղպջակ առաջանա, ավելացնել ձու, ալյուր, որպեսզի խմորը պինդ լինի, սակայն մի քիչ կպչուն: Ավելացնել բուսական յուղ, 1-2 գդալ ալյուր ու լավ հունցել: Ծածկել սրբիչով կամ կափարիչով ու դնել տաք տեղ 1 ժամով: 1-1.5 բաժակ շաքարավազը խառնել մի տուփ դարչինի հետ: Երբ խմորը հասունանա, մի կտոր պոկել, գրտնակել վրան դարչինով շաքարավազ դնել: Ռուլետի նման փաթաթել ու նորից գրտնակել, նորից դարչին ու շաքարավազ դնել ու էլի փաթաթել, որպեզի միջուկը չթափվի: Խխունջի նման փաթաթել ռուլետը: Բլիթը դնել ալյուրոտ տապակի մեջ՝ պահպանելով որոշակի հեռավորություն: Մի քիչ դարչին ու շաքարի փոշի ցանել: Թխել 15 րոպե 200 աստիճանում:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դարչինով բլիթներ

ալյուր  ալյուր - 6 ճաշի գդալ

շաքարավազ  շաքարավազ - 2.5 թեյի բաժակ

կաթ  կաթ - 1 թեյի բաժակ

խմորիչ  խմորիչ - 10 գրամ

ձու  ձու - 3 հատ

ձեթ  ձեթ - 0.5 սուրճի բաժակ

դարչին  դարչին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել