Ասըմա «այն մարդիկ, որ անցած տարի մահացել են այլ պատճաներից, էս տարի մահացել են կորոնավիրուսից»։
Անցած տարի մահացածներն էս տարի դժվար նորից մահանան, բայց ինչևէ։
Իրականում ինչա ուզում ասի սա։ Ասումա - «հա լավ, ի՞նչ եք շուխուր դնում, էդ 229 հոգին մեկա մեռնելու էին»։
Ասում եմ յարաբ ո՞ւր են էն բոլոր բարոյապաշտները, որոնք ասում էին․ «վույ, ո՞նց կարելիա մարդուն մահ կամենալ»։
Իսկ հիմա ճշմարտության մասին։ Այո, կորոնավիրուսից մահացածների մի մասը միգուցե մեկ տարվա ընթացքում մահանար։ Օրինակ՝ թեկուզ նույն ծերությունից։ Կամ ավտովթարից։ Բայց բացի նրանից, որ նման «արդարացումը» անբարոյականության հերթական հատակն է, այն ընդհանուր դեպքում նաև լկտի սուտ է, քանի որ կորոնավիրուսը․ 1․ կրճատում է կյանքի տևողությունը, 2․ վատացնում է ողջերի կյանքի որակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/3222727854475213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել