Yerevan.today-ը գրում է․

Մեկ ամիս առաջ ինֆոկցիոն կենտրոն դարձած Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կոլեկտիվը մասսայաբար լքում է աշխատավայրը: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մայիսի 5-ից ազատման դիմումներ են պատրաստվում գրել մեծաթիվ բժիշկներ: Աղբյուրը հայտնում է շուրջ 65 մասնագետի մասին: Ըստ նրա՝ քիչ չեն նաև արձակուրդի համար դիմածները և հայտնի չէ ղեկավարության մարտավարությունը՝ կստորագրվե՞ն բյուլետենի թերթիկները, թե՞ կհամոզեն, որ մնան: ԲԿ-ից  մեր տեղեկատվությունը հերքելու կամ հաստատելու համար գրավոր հարցում են պահանջում, որպեսզի մասնագետների հետ պայմանագրերի թիվ հրապարակեն, առկա կադրերի, արձակուրդ վերցրած անձանց  մասին ինֆորմացիա չեն տրամադրում, նաև վստահեցնում են՝ արձակուրդից վերադարձողներ ունեն. «զանգել ասել են՝ գալու ենք, այնպես որ՝ կադրային ռեզերվի պակաս չկա»:

Բայց YerevanToday-ին աղբյուրը պնդում է, որ բժիշկները հերթով հանձնում են հյուրանոց-հյուրատների սենյակները, այստեղի բուժանձնակազմին սպասարկող երևանյան 5 հյուրանոց-հյուրատներից միայն մեկն է մնացել: Այսպես, ապրիլի 4-ից, երբ Գրիգոր Լւոսավորիչ ԲԿ-ն վերապրոֆիլավորվեց ու դարձավ իֆոկցիոն կենտրոն, բոլոր այն մասնագետները, որոնք մնացին շարունակելու իրենց մասնագիտական պարտականությունը նոր պայմաններում, նրանց համար  հատուկ պայմաններ ստեղծվեցին Երևանի 5 հյուրանոց-հյուրատներում, որպեսզի վարակը չտանեն  տուն, մեկուսանան ընտանիքներից  (Վալենսիա, Ջրվեժի և Կենտրոնի հյուրանոցներում): Մարդիկ հրաժարվում են աշխատել առաջարկվող պայմաններում, և փաստորեն, առաջին աշխատավարձից հետո  դժգոհած գլուխ են բարձրացնում:

Մասնագետնեը չեն դիմանում սովորական աշխատավարձերով  գերբեռնվածությանը, այն էլ՝ վտանգի պայմաններում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կրկնապատկած և եռապատկած աշատավարձերի մասին է հայտարարում՝ վստահեցնելով, որ նվիրատուների հաշվին լուծված է բուժանձնակազմի վարձատրության կեցության հարցը։ Ասել է, որ կադրային սով չունենք:

Սակայն հինգ օր անց՝ զուգահեռ իրականության ու վարչապետի ելույթի հակասության,  ունենք այն ինչ ունենք… Ընդգծենք՝ խոսքը Երևանի ամենամեծ հիվանդանոցի մասին է, 600 մահճակալ ունեցող պետական բուժհաստատության (Մասիվի հիվանդանոց), որի վրա նախարարն ու Պարետատունը  ուղիղ ազդեցություն ունեն՝ իրենց  վարչական բոլոր լծակներով հանդերձ: Եվ ահա այս հիվանդանոցի օրինակով լրիվ հնարավոր է դառնում հասկանալ թե ինչ սոսկալի վիճակում է գտնվում վարակով ծնկի բերած երկրի առողջապահական համակարգը, որքանով են հուսալի գործում պետական կառուցակարգերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել