Բայց ասեք, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ այսպես չէր պատժվել իր գործած սխալների համար։ Իհարկե առաջինն որ գալիս է մտքիդ դա այն է, որ այս ամենն ԱՐԴԱՐ Է։ Մյուս կողմից ժողովրդից պահանջել լինել գիտակից նույնպես բարդ է, քանզի վերջին տասնամյակների ընթացքում շատ քիչ բան է արվել այդ գիտակցությունը արմատավորելու և ազգայինն առաջ տանելու ուղղությամբ։ Ամեն ինչը հիմնված էր ինքնակրթության վրա, ինչի արդյունքում էլ ունենք շատ սահմանափակ քանակությամբ գիտակից քաղաքացիներ...
Ինչ արած, ունենք այն ինչ ունենք և մյուս իշխանությունը չի գալու որովհետև ավելի լավն է, այլ որովհետև կրկին հույս է առաջացնելու, բայց այս անգամ ոչ թե լավ ապրելու, այլ կենդանի մնալու։
Մնում է բոլորս հույս ունենանք, որ կգան իրոք հայրենասերները, կրթվածները և ազգայինականները։

Հ.Գ. Նիկոլ քո հրաժարականին այլևս այլընտրանք չկա։ Քո և քո ապաշնորհ թիմի ղեկավարման յուրաքանչյուր օրը նոր զոհեր է բերելու։ Անմեղ մարդիկ, որոնց միակ սխալը եղել է քեզ վստահելը և քեզ հավատալը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել