168.am-ը գրում է․
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ՝ 82 կողմ, 17 դեմ ձայներով ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ինչպես և առաջին ընթերցման ժամանակ, նախագծին դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ որակելով այն հակասահմանադրական նախագիծ:
Հիշեցնենք, որ նախագիծը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հետաձգված հանրաքվեն չեղարկել։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/06/03/1312769.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել