Խորհրդարանը չեղարկեց հետաձգված հանրաքվեն


11:54 , 3 հունիս, 2020

168.am-ը գրում է․

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ՝ 82 կողմ, 17 դեմ ձայներով ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ինչպես և առաջին ընթերցման ժամանակ, նախագծին դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ  «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ որակելով այն հակասահմանադրական նախագիծ:

Հիշեցնենք, որ նախագիծը հնարավորություն է  տալիս արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հետաձգված հանրաքվեն չեղարկել։