Այսօր քամահրանքի հետ զուգակցված արհամարհանքն ու հանդիմանություններով համեմված լեքսիկոնը մեզանում դարձել են օրվա իշխանության համար սովորական երևույթ։ Չգիտես ինչու, պետական պաշտոնյան ու բարձրաստիճան անձինք իրենց պարտքն են համարում հասարակության հետ խոսել վերևից, զայրացած ու առարկություն չընդունող տոնով։
Փաստորեն, իշխանական թիմի աղետալի տապալումների մեղավորը Սերժն ա, Քոչարյան ա, Արթուրն ա Artur Danielyan, Բագրատյան ա ու տենց էլի շատուշատ նախկիներ՝ բացի «փրկիչ» ամենայն հայոց սուտ խոսող Նիկոլից: Էն, որ ասում եք պետական դավաճան, սրա՞ հետ եք․ պետական դավաճանության մասին տարաբնույթ հայտարարություններ են հնչել վերջին երկու տարվա ընթացքում․
1. Պետական պարենային պահուստային ֆոնդի հանրայնացում,
2. Զինատեսակների, զինամթերքների գների և քանակի հանրայնացում,
3. Մարդու իրավունքի հիմնարար սկզբունքի ոտնահարում և սահմանափակում,
4. Սահմանադրության՝ որպես գերագույն օրենքի սիստեմատիկ խախտում և այլն:
Հ.Գ. Կառավարություննում և ԱԺ-ում ինչ ջուռի մարդ ասես, որ չկա... Աշխարհ, կանգնի, իջնող կա։