Tert.am-ը գրում է․

Քաջարանում վերջերս տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրյալները և նրանց ազգականները մինչ այդ դեպքերը մտահոգություն են ունեցել, որ պատրաստվում են իրենց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել. այսօր Քաջարանի դեպքերի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Կարեն Ղազարյանը՝ ընդգծելով, որ պատճառը Քաջարանում կամ Կապանում գլխավոր վարչության քննչական խմբի, Ոստիկանության հատուկ զորքերի ներկայությունն է եղել:

Նրա խոսքով` ուրբաթ օրը մյուս փաստաբան Կարեն Տոնոյանի հետ ինքը գնացել է Քաջարան և հանդիպումներ են ունեցել, ինչից հետո որոշել են սպասել ծանուցման և օրինական ճանապարհով մասնակցել քննչական-դատավարական գործողություններին: Սակայն կիրակի առավոտյան իրենց հայտնել են, որ Քաջարանի 3 քաղաքացի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին, որոնցից 2-ը իրենց պաշտպանյալներն են:

Կարեն Ղազարյանը նշեց, որ պաշտպանյալներն ունենին իրենց հեռախոսահամարները, պետք է առաջին իսկ րոպեից պահանջեին պաշտպաններին, սակայն զանգի հնարավորություն նրանց չի տրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել