Որպես կանոն, պատերազմների մասին պատմում են նրանք, ովքեր մասնակցել են դրանք, այսինքն՝ տղամարդիկ: Սակայն եղել են ժամանակներ, երբ տղամարդկանց հետ միաժամանակ տարբեր պատերազմների մասնակցություն են ունեցել նաև կանայք՝ տղամարդկանց համագզեստ կրելով կոծկվելով ու մարտադաշտ դուրս գալով: Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին ևս նման դեպքեր են գրանցվել, և այդ փաստը պատմաբանները համարում են խիստ պահպանվող գաղտնիք: Ավելի քան 250 կին մեկնել է մարտադաշտ՝ տղամարդու սանրվածք անելով, տղամարդու համազգեստ կրելով: Այս կերպ հայրենասեր կանայք փորձում էին իրենց պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ, ինչպես նաև իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել սեռով պայմանավորված խտրականության դեմ:

Ընդունված է համարել, որ կանայք պատերազմներին մասնակցում են կա՛մ որպես բուժքույրեր, կա՛մ որպես լրտեսներ, սակայն այս դեպքերը նման չեն համընդհանուր ճանաչում ստացած այլ դեպքերին: Կանայք ֆիզիկապես մարտի էին գնում ու պայքարում հայրենիքի համար, երկար ժամանակով մնում ռազմական ճամբարներում, պատվով մահանում:

 

Ջենի Հոջերս անունով կինը, Ալբերտ Քարիեր արական անունը վերցնելով, մասնակցել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ մղված տասնյակ ճակատամարտերի: Կնոջը բացահայտել են 1913 թ., երբ նրա անունը հայտնվեց բոլոր թերթերի առաջին էջին:

Իսկ ահա Լուիզա Քլեյթոնին զինվորական կայազորում գրանցել էր ամուսինը՝ նախապես տեղեկանալով կնոջ մտադրության մասին ու իր աջակցությունը հայտնելով նրան: Տղամարդու առավել նմանվելու համար Լուիզան ստիպված էր մոլախաղերով զբաղվել, ծխել:

Պատմությանն առավել հայտնի է Սառա Էդմոնդսը, ով վերցրել էր արական Ֆրանկլին Թոմփսոն անունն ու ծառայության անցել, ապա 25 տարի շարունակ զինվորական թոշակ ստացել: Երբ սկսվեց Քաղաքացիական պատերազմը, այս կինն անմիջապես գործի անցավ: Եղել է ժամանակ, երբ նրան չիմացությամբ կնոջ հագուստ են հագցրել և հետախույզի գործառույթներ կատարելու գործառույթ տվել:

Այս արտասովոր երևույթի առաջնային պատճառը սոցիալական անհավասարությունն էր. պատերազմի տարիներին մարդիկ չէին կարողանում գոյատևել: Շատ կանայք այդ քայլին գնում էին իրենց ամուսինների կամ եղբայրների կողքին գտնվելու համար: Այդ տարիներին կանայք չէին կարողանում աշխատանք գտնել, կամ էլ գտնում էին այնպիսինները, որոնց համար տրվող վարձատրությունը մի քանի անգամ ավելի քիչ էր զինվորներին ամեն ամիս տրվող վարձատրությունից:

Երբ կանանց բացահայտում էին, որպես կանոն, նրանց առանց դրամական վարձատրության հեռացնում էին զինվորական ճամբարից՝ պատճառաբանելով այդ արարքը սեռական անհամատեղելիությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել