Չի կարելի ջայլամ ձևանալ և չտեսնել, որ համաճարակի հետ կապված ի համեմատություն Վրաստանի (իր օրինակն եմ բերում, որպես ստարտային շատ պարամետրերով մեզ մոտիկ երկիր) Հայաստանը Նիկոլի գլխավորությամբ ձախողվել է պետության համար շատ կարևոր երկու ոլորտներում առողջապահության և կրթության։ Ու սա նրանից չի, որ սևերը խանգարում էին ու դավ նյութում , իսկ հայերն էլ անգիտակից են այլ , որ որպես պետական կառավարիչ Նիկոլը գրեթե զրո էֆեկտիվություն ունի։ Պարզապես համաճարակը այդ փաստը ավելի ցցուն դարձրեց։Եթե շարունակենք գլուխներս ավազի մեջ պահել ապա ելքը կամ մուտքը խիստ կանխատեսելի են։ Մարդուն պետք է լավով համոզել, որ թեև ինքը լավ Պողոսություն արեց, բայց Պետրոս չի։ Եթե լավով չհամոզվեց վատ չի ուշանա ու դա օբյեկտիվորեն է այդպես, այլ ոչ թե, որ իր դեմ աշխատում են թեև դա էլ կա։ Մենք վատ սցենարների ռեսուրս չունեցող պետություն ենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: