Հայաստանում համավարակի ահագնացող թվերի միակ մեղավորը իշխանությունն է:
Իշխանությունը՝ ի դեմս առաջին դեմքի և իր անտաղանդ պրոպագանդիստների, առիթ բաց չի թողնում մեղքը բարդելու ժողովրդի վրա:
Ժողովուրդն, ըստ իրենց, անպատասխանատու է և անլուրջ է մոտենում համավարակին:
Հիմա պատկերացնենք պատերազմ է (ըստ տարբեր գնահատականների համավարակը հենց պատերազմ է) և այդ պատերազմի գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարում է, որ թշնամին անլուրջ է և որ ընդամենը մեկ երկու ատրճանակի կրակոցով հնարավոր է ոչնչացնել թշնամուն (տնական օղի, պինցետ):
Հետո տեսնում ենք, որ թշնամին արդեն հողեր է գրավել և ունենք մարդկային զոհեր ու գլխավոր գերագույն հրամանատարի եղբայրը սկսում է լապատկա արտադրել ու բոլորին ստիպում են լապատկայով կռվել (դիմակները համավարակին այնքան են օգնում, որքան լապատկան պատերազմին):
Հետո, երբ արդեն վիճակը խիստ օրհասական է, գլխավոր գերագույն հրամանատարը մեղադրում է զինվորներին՝ ասելով, որ անպատասխանատու են լավ չեն կռվում և այլն...
Անհրաժեշտ է գիտակցել, որ այս հրամանատարությամբ պատերազմը գիտակցված մահ է և ուրեմն օրհասական պահանջ է օր առաջ ազատվել այս իշխանությունից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3023294304385647&id=100001153206728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել