Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազանդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու-ծրագիրը...
Մինչ այս պահը չգիտենք, թե ինչ շիլաշփոթ են սարքել բանակցային գործընթացը։
Մաքսանենգ ծխախոտի հետ կապված գործ չհարուցվեց, հնչեցին անհոդաբաշխ պատճառաբանություններ, թեև բոլորին է պարզ, թե ով կարող է այսօր Հայաստանից ապօրինի բեռով ծխախոտ ճանապարհել։
Շարունակվում են բոլորի համար ակնհայտ թիրախավորված, քաղաքական քրեական հետապնդումները։
Ոստիկանության բաժնում ծեծված քաջարանցիների գլխին գործ է սարքվում, նրանց կալանավորում են, ծեծողները երջանիկ ապրում են։
Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, առանց արժանապատիվ պայմաններով աշխատատեղերի ստեղծման բարձրացվում է գույքահարկի շեմը, հանրությունից փող քերելու հեռահար նպատակով սահմանվում է բոլորի պարտադիր հայտարարագրման ինստիտուտը։
Ինչպես երբևէ, ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը։
Ու այսպես լիքը-լիքը բաներ, ու դեռ մարդ կա` զարմանում է, թե ինչու իրեն ու իր քայլին էլ հավատացող չկա։