Ժամանակակից բժշկությունն ունակ է բուժելու գրեթե յուրաքանչյուր հիվանդություն և բացահայտելու անբացահայտելին: Սակայն կան այնպիսի երևույթներ, որոնք անգամ մերօրյա բժիշկները չեն ընկալում: Նման պատմություններից մեկը շոկ է առաջացրել ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ ողջ աշխարհում: Ամեն ինչ սկսվել է Գլորիա Ռամիրես անունով մի կնոջից:

Կյանքը մինչև հիվանդությունը

Գեղեցիկ սեռի այս ներկայացուցչի կյանքի մասին քիչ բան է հայտնի: Եթե հավատանք համացանցում տարածված տեղեկատվությանը, ապա Գլորիա Ռամիրեսը լույս աշխարհ է եկել 1963 թ. հունվարի 11-ի : Նա սիրող կին և երկու հրաշալի երեխաների մայր է եղել:

Նրա ու ամուսնու հարևաններն ու ծանոթները կնոջ մասին միայն դրական էին արտահայտվում ու վստահեցնում էին, որ երբևէ չեն տեսել նրա նման բարի ու հասկացող մարդու: Եթե որևէ մեկին հոգեբանական կամ ֆինանսական աջակցություն էր հարկավոր լինում, Կալիֆորռիայի բնակչուհին մեծ ուրախությամբ օգնում էր նրան:

Սակայն, չնայած իր բարությանն ու անկեղծությանը, հիվանդությունը նրա կողքով «անտարբեր» չանցավ: Իրեն լավ չզգալով՝ կինը դիմեց բժշկի, որտեղ նրա մոտ ախտորոշեցին սարսափելի հիվանդություն՝ արգանդի վզիկի քաղցկեղ:

Թունավոր լեդիի պատմության սկիզբը

Իմանալով իր հիվանդության մասին՝ Գլորիա Ռամիրեսը չհուսահատվեց և մինչև վերջ պայքարեց՝ հուսալով, որ կկարողանա դրան հաղթել: Ամեն օր նա ցավազրկողներ էր ընդունում և փորձում դրականի մասին մտածել միայն: Սակայն 1994 թ. փետրվարի կեսերին կինն իրեն չափազանց տարօրինակ զգաց, և նրան տեղափոխեցին Ռիվերսարյդ քաղաքի հիվանդանոց: Երկու երեխաների մոր մոտ ուժգին սրտխփոց սկսվեց, և իջավ արյան ճնշումը:

Բժիշկների հարցերին կինն ամեն կերպ փորձում էր սթափ և ճիշտ պատասխանել, սակայն լեզուն նրան չէր ենթարկվում: Դժվարությամբ էր շնչում: Բժշկական անձնակազմը զարմացած էր երիտասարդ կնոջ վիճակից. չէ՞ որ նա ընդամենը 31 տարեկան էր:

Գլորիա Ռամիրեսի վիճակը րոպե առ րոպե վատանում էր, և հիվանդի տառապանքները գոնե մի փոքր թեթևացնելու համար նրան թմրամիջոցներ էին ներարկում: Բուժքույրերը հանեցին կնոջ հագուստը՝ դեֆիբրիլյատոր կիրառելու համար: Նրանք նկատեցին, որ կնոջ մաշկը տարօրինակ փայլ է արձակում, բերանից սխտորի հոտ է գալիս, իսկ արյան հոտը ամոնիակի հոտ էր հիշեցնում: Հիվանդից արյուն վերցնող բուժքույրը որոշեց դրա մասին պատմել երկու բժիշկներին:

Հանկարծակի նա, ով վերցրել էր արյունը, կորցրեց գիտակցությունը: Երկրորդը ևս նույն վիճակում հայտնվեց, իսկ երրորդը, արթնանալով հիվանդանոցում, պարզեց, որ չի կարողանում շարժել ձեռքերն ու ոտքերը: Ավելին՝ նրա մոտ մի շարք հիվանդություններ էին ի հայտ եկել:

Արդյունքում հիվանդ կնոջը փրկել այդպես էլ չհաջողվեց, իսկ բժիշկները, որոնք փորձում էին նրան օգնություն ցույց տալ, գիտակցության կորուստ էին ունենում, խնդիրներ էին առաջանում շնչառության հետ կապված, ոմանք չէին կարողանում շարժել վերջույթները:

Բազմաթիվ ուսումնասիրություններ, ինչպես նաև երեք անգամ դիահերձում կատարվեցին, սակայն հասկանալ, թե ինչու էր Գլորիա Ռամիրեսի մարմինն ազդում շրջապատի վրա, այդպես էլ չհաջողվեց: Կա վարկած, որ պատճառը DMSO քսուքն էր, որով ինքն իրեն ոտքից գլուխ պատել էր Գլորիան: Չնայած այն բանին, որ բժիշկները հայտնել էին կնոջը, որ դա չի օգնում, այլ, ընդհակառակը, վտանգավոր է, Գլորիան հույս ուներ այդ քսուքի օգնությամբ բուժվելու:

Այդ սարսափելի ու անհասկանալի գիշերվանից անցել են տասնյակ տարիներ: Կինը կյանքից հեռացավ 31 տարեկան հասակում՝ միայնակ թողնելով ամուսնուն ու երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել