Երբ լսում ենք, որ որևէ մեկն իր բանկային հաշվին մի քանի միլիոն ունի, մեծ մասամբ կարծում ենք, որ այդ մարդու կյանքը դրախտային է, և որ նա անսահմանափակ հնարավորություններ ունի՝ անելու այն, ինչ կամենում է: Սակայն իրո՞ք դա ճշմարտություն է:

Իրականում գոյություն ունեն իրեր, որոնք անգամ միլիոնատերերը չեն կարողանում ձեռք բերել: Այո, թվում է, թե բոլոր հարուստ մարդիկ ունեն զբոսանավեր, սակայն երբ խոսքը գնում է դրանց շքեղ տեսակների մասին, որոնց արժեքը մի քանի միլիոն դոլարի է հասնում, պարզվում է, որ դրանք անգամ միլիոնատերերը չեն կարող ձեռք բերել: Դա կապված է այն բանի հետ, որ բացի նրանից, որ այդ զբոսանավերն աստղաբաշխական արժեքներ ունեն, միաժամանակ տեխնիկական հզոր ապահովում են պահանջում, որոնց քչերը հնարավորություն ունեն տիրապետելու:

Մասնավոր ինքնաթիռներ

Նույնը վերաբերում է մասնավոր ինքնաթիռներին: Չնայած որ առաջին հայացքից թվում է, թե յուրաքանչյուր միլիոնատեր ունի սեփական ինքնաթիռը կամ ուղղաթիռը և դրանով յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր վայր կարող է հասնել, իրականում նման բաներ իրենց թույլ են տալիս նրանք, ովքեր միլիոնատերերից ավելի մեծ կարողություն ունեն:

Սպորտային ակումբ

Միայն հարուստներից ամենահարուստը կարող է համաշխարհային դասի սեփական սպորտային ակումբ ձեռք բերել: Օրինակ՝ 2014 թ. Սթիվ Բալմերը 2 միլիարդ դոլարով գնեց LA Clippers ակումբը:

Ծառայող անձնակազմ

Ոչ բոլոր միլիոնատերերն են, որոնց տանն օգնականներ կան: Տնային տնտեսության ծառայության անձնակազմի՝ խոհարարի, բարձրակարգ այգեպանի, տնտեսվարի, դայակի և այլոց մեկ օրվա աշխատանքի վարձատրությունը կազմում է տարեկան 7,000,000-ից սկսած գումար: 

Տապան՝ դատաստանի օրվա համար

Ճանաչու՞մ եք այնպիսի մարդկանց, որոնք պատրաստվում են դատաստանի օրվան՝ կառուցելով տապաններ և այլ հարմարություններ: Իրականում նման մարդիկ գոյություն ունեն: Սակայն նրանք ստիպված են ի սկզբանե շատ գումար վաստակել՝ նման «ճոխություն» իրենց թույլ տալու համար: Վերջին ժամանակներում տապաններ գնել են Նոր Զելանդիայում. դրանցից յուրաքանչյուրն արժեցել է մոտ 8 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել