ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը հրապարակայնորեն վիրավորում է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին: Նորմալ երկրում նման մարդը էլ երբեք չպետք է արժանանա նորմալ մարդկանց կողմից անգամ բարևելուն: Բայց գրաքննությունից դուրս հայտնված հասարակության պայմաններում դա դարձել է սովորական: Խստագույնս դատապարտում եմ նման ստոր, հակապետական և հակազգային երևույթը: Մի բան կարող եմ ասել հղում կատարելով հզոր մարդուն՝ Սթափվեք պարոնայք, եթե կարող եք, չփորձեք ոտնձգել Հայոց պետականության վրա: Այս ողջ աբսուրդի և խեղկատակության պատասխանատուն երկրի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանն է: Նա դեռևս կարող է այս ամենին վերջ տալ, բայց նրա ժամանակը կարճ է, շուտով դա կանեն հայրենասեր մարդիկ: Իրական հայրենասեր և իրական մարդիկ: Դիշովկեքի ժամանակն ավարտվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: