Երեք ամիս է կարանտինային վիճակ է,այսքան մարդ մահացավ, բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:
Հարցրեք կառավարությանը,պարետին այն ժամանակ երբ մարդկանց ասում էիք մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար,բա դիմակ ի՞նչու չպահանջեցիք և թույլ չտվեցիք,որ մարդիկ աշխատեն:Հարցրեք ի՞նչու եք լռում:
Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրեցին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:
Դուք ի՞նչ է իրոք մտածում եք, որ պատասխան չեք տալու ձեր փնթի,անպատասխանատու գործունեության համար:
Ավելին ասեմ վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի,ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում,գոնե պատկերացնում՞եք ինչ եք խոսում:
ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է,պարզ չի ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը ,ում՞են սպասում և այլևս ում՞են պետք իրենց ելույթները և բոյկոտները,երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրեցին առողջապահական շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով:
Բա լավ մոռացաք «պինցետն ու լանցետը», Միլանի ռեյսը, չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը, բուկլետ բաժանելը, որը՞ ասեմ, բա հարգելի ընդդիմադիր պատգամավորներ խոսեք բա ուր՞ եք... կարող՞ ա ես էի մարզերում միտինգ անում, երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել: