Զոռով, հնարավոր բոլոր ձևերով ընտրվեց աշխարհում ամենա վատ (իտալական) պայքարի <<մարտավարությունը>> համաճարակի դեմ։ Սա այն դեպքում, երբ մենք ունեինք ամենա լավ պայմանները վարակից հնարավորինս խուսափելու համար։ Ունեինք 2 անցակետ Վրաստանի հետ, մեկ անցակետ Իրանի հետ և Զվարթնոց օդանավակայանի անցակետը։ Շրջափակումը այս դեպքում բոնուս էր մեր համար, որը չօգտագործվեց ։ Մի բուռ Հայաստանում ունենալով բոլոր պայմանները, գործիքները համաճարակից խուսափելու համար, բայց գտնվել էսքան ապաշնորհ ու մեղքը բարդել հանրության ուսերին, այդ նույն հանրության, որը հնարավոր բոլոր <<մեխ ու չագուճ>> տվել էր առձեռն ու ասում էր` կառավարի։ Սա լղոզելով հենց այնպես չի անցնի։ Օր-օրի տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստանում բուժ համակարգում թերացումների ու վատ նախադեպերի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել