«Քովիդի գործը» իրականում կարող է «խաթա դառնալ» Նիկոլի որոշ կարկառուն թիմակիցների գլխին՝ նկատի ունենալով այն անկանխատեսելիությունը, որ հատուկ է Նիկոլի գործելաոճին: Անոն, ինչպես հայտնի է, ևս հասցրել է պաշտոնավարել «քովիդի թվերին» և ոչ միայն չի կարող տեղյակ չլինել չարաշահումների ու կոռուպցիայի մեխանիզմների մասին, որոնց օգնությամբ քաղաքապետի կալանավորված տեղակալը լուրջ փողեր է կերել (բնականաբար, ոչ առանց Թորոսյան Արսենի իմացության),այլև շատ դժվար է հավատալ, որ երբևիցե գայթակղությանը չի տրվել՝ անձամբ մարդկանց դժբախտության վրա «ձեռքեր տաքացնելու»:
Ավանեսյան Անոն ակնհայտորեն սարսափած է, քանի որ «քովիդի գործի» հետագա ընթացքը կարող է այնպիսի զարգացում ստանալ, որ ճաղերի հետևում հայտնվի ոչ միայն Թորոսյան Արսենը, որի մոտ հստակորեն նկատվում է պարանոյա, այլև՝ հենց ինքը՝ չնայած այն փաստին, որ Անոյի թիկունքը շատ ավելի պինդ է, քան նույն Թորոսյան Արսենինը կամ նրա նախկին տեղակալինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել