Panorama.am-ը գրում է․
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նա նշեց, որ ներկայումս թե վարչական ակտի վերաբերյալ վարչական բողոք ներկայացնելը և թե վիճարկման հայց ներկայացնելը հանգեցնում են վարչական ակտի կատարման կասեցման։ Խնդիրը նրանում է, որ երրորդ անձանց կողմից հաճախ վիճարկվում է այլ անձի համար բարենպաստ վարչական ակտը, որը Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով ինքնաբերաբեր հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման։
Փոխնախարարան ասաց, որ խնդիրը բարձրացավ շինարարական թույլտությունների վիճարկումից, որի հետևանքով շինաշխատանքները կասցեվում է։ Մոտավորապես 400-500 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ են այժմ կասցված, իսկ Երևանի քաղաքապետարանի կողմից տված տեղեկանքի համաձայն, մոտ 125 հազար քառակուսի մետր տարածքում գտնվող շինաշխատանքները կասեցված են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։