ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով նիստից հետո հայտարարել է, որ համաձայնություն կա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ԱՏԿ) և Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ:

Նշեմ, որ ԱՊՀ անդամ-պետություններից մեկն էլ Ադրբեջանն է հանդիսանում: Հետևաբար կարելի է ասել, որ Արդրբեջանն իր քայլն է կատարում դեպի ՀԱՊԿ:

Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ վերջինս կառույցում դառնալու է լիիրավ անդամ-պետություն, սակայն անգամ նրա կողմից անուղղակիորեն դիտորդի կարգավիճակ ստանալը Հայաստանի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում:

Հուսանք, որ դրանից բխող ռիսկերն արդեն իսկ հաշվարկվում են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել