Մարինա Կոտաշենկոյի և Ալեքսանդր Գրադսկու միությունը համարվում է ռուսական շոու-բիզնեսի ամենատարօրինակ միությունը։ Ամուսինները ծանոթացել են, երբ Մարինան ընդամենը 20 տարեկան էր։ Նա ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը և երազում էր դառնալ դերասանուհի։
Գրադսկին նկատեց նրան, երբ նա առաջին քայլերն էր փորձում անել, և երկրորդական դերեր էր խաղում։ Չնայած չար լեզուներին՝ զույգն արդեն 17 տարի է, ինչ միասին է։
Հետաքրքիր է այն, որ նրանք առաժմ պաշտոնապես ամուսնացած չեն, և Գրադսկիի խոսքով՝ այս կերպ նա ավելի վստահ է զգում իրեն, որ կինն իրեն անկեղծ է սիրում։
2014 թվականին պարզ դարձավ, որ Մարինան ունեցել է իր առաջնեկին, իսկ 2018-ին երկրորդ որդուն։ Ավագ որդուն հոր պատվին անվանեցին Ալեքսանդր, իսկ փոքրին՝ Իվան։
Երեխաների լուսանկարերը շատ դժվար է գտնել, քանի որ զույգը գաղտնի է պահում իր անձնական կյանքը։