1. Մանկություն
Երվանդ Օտյան, «Կենսագրական նոթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին»
Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունին հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:
Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
— Ծո, ինչ ես ըրեր անոթը:
— Շինեցի հայրիկ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:
— Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:
— Չէ, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան:
*
— Ինչու ընկերոջդ գլուխը պատռեցիր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին` «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»:
— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիստը հանդիսավորապես:
Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.
— Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…
Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ:
2. Երիտասարդություն
Նիկոլ Փաշինյան, «Մոռանալ հերոսական անցյալը», «Հայկական ժամանակ», 2005
«Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ»:
3. Հեղափոխություն
Նիկոլ Փաշինյան
2018, ապրիլ 17
«Ես այստեղ հայտարարում եմ ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»:
Փաշինյանը հեղափոխութունն անվանում է նաև սիրո և համերաշխության, նաև սիրո և հանդուրժողականության, և բաց ձեռքերի հեղափոխություն։
Նոյեմբեր 24
«Ես հիմա այստեղից ուզում եմ ազդարարել, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը»։
2019, մայիսի 20
Փաշինյանը ներկայացրեց դատական հեղափոխության 5 քայլերը։
2020, փետրվարի15, Մյունխեն
«Ձեզ կներկայացնեմ միկրոհեղափոխությունների նշանակությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գրծընթացում, որը նախաձեռնել եմ ես:
Փետրվարի 16
«Բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրոհեղափոխություններ, ապա՝ մինիհեղափոխություններ»։
25 մայիս, Երևան
«Մենք պետք է կորոնավիրուսային հեղափոխություն անենք»։
4. Ապակենտրոնացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Մայիսի 3
Սկսում ենք ապակենտրոն պայքար Covid-19-ի դեմ։մ
Մայիսի 19
«Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»։
Երվանդ Օտյան «Ընկ. Փանջունի տարագրութեան մէջ»
- Հիմա ես եղեր եմ ծայրահեղ ուլթրա ապակենդրոնացումի մարդը,- ըսավ Փանջունի։
- Բայց ի՞նչ է սա ուլթրաապակենդրոնացում ըսածդ։
- Բացատրեմ, ես հիմա այս աքսորի տառապանքներու միջոցին սա համոզումին եկա, թե ամեն հայ անհատ, ինքն իր մեջ, ամբողջություն մըն է և կը ներկայացնե ամբողջ հայությունը։ Ան, որ ոևէ միջոցով կը հաջողի ինքզինք փրկել, փրկած կը լինի նաև ամբողջ հայությունը։ Մենք պետք է մեր բոլոր ջանքը կենդրոնացնենք ինքզինքիս փրկելու, առանց մտածելու կամ աշխատելու ուրիշի մասին։ Ահա թե ինչ է ուլթրա ապակենտրոնացումը։