Եմենը, որն աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկն է, կարող է չդիմակայել նոր կորոնավիրուսի համաճարակին սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառով:

Արաբական այս հանրապետությունում իրավիճակն էլ ավելի է սրվում քաղաքացիական պատերազմի, երկար ժամանակ առկա սովի, ինչպես նաև իշխանությունների՝ կորոնավիրուսի անհրաժեշտ քանակությամբ թեստեր և դեղամիջոցներ գնելու հնարավորության բացակայության պայմաններում:

Այս համաճարակից առաջ եմենցիներն արդեն իսկ տարել են դենգեն, մալարիան, խոլերան, ինչի հետևանքով բնակչության մեծ մասի մոտ թուլացել է դիմադրողականությունը, և այսօր Եմենի բնակչության մոտ 80%-ը արտասահմանից հումանիտար օգնության կարիք ունի:

Բացի դրանից՝ փակ են պետության տարածքում գտնվող հիվանդանոցներից շատերը. Եմենի շրջանների գրեթե մեկ քառորդը հնարավորություն չունի բժշկական օգնություն ստանալու: Երեխաները վերջին տարիներին չեն պատվաստվում:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակից Ժան-Նիկոլ Բոզեն հայտնել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը Եմենում կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել: Այնտեղ վարակվածների իրական թիվը պարզել հնարավոր չէ, քանի որ չկան բավարար քանակությամբ թեստեր: Պաշտոնական տվյալներով այնտեղ COVID-19-ի վարակման ընդամենը 212 դեպք կա և մահվան 39 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել