Ինչպես պատրաստել հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա

Թասի մեջ լցնել կարմիր քաղցր պղպեղը, սև թարմ աղացած պղպեղը, աղ և ձիթայուղ լցնել, խառնել: Հավի թևիկների վերջին հատվածը հեռացնել, թևիկը հոդից կիսել, կտորները լցնել մարինադի մեջ, լավ տրորել, որպեսզի բոլոր կտորները հավասարաչափ պատվեն մարինադով, ապա ծածկել, մարինացնել 1-2 ժամ: Ջեռոցի տապակի մեջ ծովային կամ խոշոր քարաղ լցնել, ավելացնել ծիտրոնի պոկոտած տերևները, խառնել, տապակի վրա ցանց դնել, ցանցի վրա շարել թևիկները: Տապակը դնել նախապես 230* տաքացրած ջեռոցը: Վերին ջեռուցումը գրիլը, անպայման միացնել: Թևիկները եփել 25 րոպե՝ ընթացքում մեկ անգամ շրջելով: Մատուցել տաք:

ՖԵՅԽՈԱՅՈՎ ՍՈՈՒՍ

Ֆեյխոա 10 հատ
Կիտրոնի հյութ 1 ճ.գդ.
Կարմիր սոխ 1 գլ.
Շագանակագույն շաքարավազ 1 ճ.գդ.
Համեմ փ.փունջ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ֆեյխոան կլպել, կլեպը չորացնել՝ թեյի հետ թրմելու համար, իսկ միջուկը՝ սոխի հետ աղալ, լցնել թասի մեջ: Զանգվածին կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ ու սև պղպեղ ավելացնել, լավ հարել, ապա ավելացնել մանր կտրտած համեմը: Խառնել և մատուցել:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա

հավի թևիկներ  հավի թևիկներ - 1 կգ

ձեթ  ձեթ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ - 0,5 թեյի գդալ

կարմիր աղացած պղպեղ  կարմիր աղացած պղպեղ - 0,5 ճաշի գդալ

ծիտրոն  ծիտրոն - 3 ցողուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել