Չէ, կարիք չունեք կոնկրետ ինձ ապացուցելու, որ դուք ուղտ չեք: Այո, դուք ուղտ չեք:
Դուք սիրամարգ եք: Քաղաքական դաշտի սիրամարգեր: Նույնքան ինքնասիրահարված, ինքնահավան: Նույնքան անդուր ծղրտաձայնով:
Ձերը սելֆի-պոչն է: Տարագույն, փայլփլուն հովհարապոչը բացեք ու քաղաքական հարթակում շորորաք:
Բայց ճակատագրի ծաղրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքական, պետական բարձունքին հասնեք կամ հասել եք, մեկ է. ոնց սինլքոր կայիք, այդպես սինլքոր էլ մնացել եք:
... Որովհետև սիրամարգ եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել