Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկամսյա կարանտինից հետո այցելուների համար կբացվի մայիսի 24-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Երուսաղեմի պատրիարքարանին:

«Հետևելով Սուրբ հողում իրավիճակի զարգացմանը՝ մենք՝ երեք եկեղեցիների ղեկավարներս, ցանկանում ենք տեղեկացնել, որ կիրակի օրվանից՝ մայիսի 24-ից, այդ սուրբ վայրը կրկին բաց կլինի հավատացյալների և այցելուների համար»,- ասվում է պատրիարքարանի կայքում:

Նշվում է, որ կառույցի ներսում միաժանակ մինչև 50 մարդ կարող է գտնվել: Բոլոր այցելուները կջերմաչափվեն: Պարտադիր պայման է նաև պաշտպանիչ դիմակի կրումը: Տաճարը փակ է եղել մարտի 25-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել